27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տանում եք խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում էն թիվը, որը ուզում են»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձում է ՀՀ ֆինանսների նախարարի հայտարարություններին: ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորն ասաց. «Երեկ Ֆինանսների նախարարը խոսեց նրա մասին, որ տնտեսական աճը 3,2 տոկոս է սահմանված, բայց դա տնտեսության ավտոմատ կապիտալիզացում է, թիվ չի, կառավարությունն իր առաջ խնդիր չի դնում: Նախարարն էլ ասեց, թե Վրաստանում էլ է այդպես: Կներեք, ՀՀ տնտեսությունը գումարային աճել է 8,5 տոկոս, Վրաստանինը՝ 29 տոկոս: Սա անընդունելի հայտարարություն է»:

Հրանտ Բագրատյանը իր հետ բերել էր նաև համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում էին կառավարության կողմից հնչեցրած ևս մեկ սխալ թվի մասին: «Վիճվարչության պետն ասում էր, թե ինձ ինչ տալիս են, էն էլ գրում եմ: Դուք սխալ եք ասում, ես ձեզ բերել եմ համապատասխան էջեր, որ տեսնեք՝ ինչքան է: Թե չէ ամեն անգամ միջազգային կառույցներից մարդկանց բերում, տանում եք խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում էն թիվը, որը ուզում են»:

Պատգամավորը բարձրացրեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի հարցը, նշեց, որ մարզպետների բյուջեն պետք է բավարարի մարզերի առջև դրված խնդիրները լուծելու համար, ոչ թե մարզպետները «գնան ասեն, սիրելի կառավարություն, մեզ փող տուր: Եկեք, բռնենք, էս տարի փոխենք, գուցե ես եմ ճիշտ, եկեք, նենց անենք, որ մարզպետները շահագրգռված լինեն, որ աշխատեն»: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ պատասխանեց, որ նախարարի կողմից բերված թվերը հավաստի էին: «Չեմ ուզում վիճարկել ձեր բերված թվերը, բայց այն մասին, ինչի մասին երեկ խոսվել է, իրականությանը համապատասխանող ցուցանիշներ են»,- ասաց նախարարի տեղակալը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ