25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպանեցին, թողեցին էլի…սակավաթիվ ակցիա ԱԺ-ի դիմաց /վիդեո/

Այս պահնի Ազգային ժողովի դիմաց հավաքվել են մոտ 30 քաղաքացիներ, ովքեր ակցիա են անում` բողոքելով գազի թանկացման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները “Henaran.am“-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք արդեն իսկ բարձր գին էին վճարում գազի համար եւ նույնիսկ ինքնարժեքից բարձր, սակայն հիմա չեն հասկանում, թե ինչու է գազը թանկանում:

Մեր դիտարկմանը, որ գազը ընդամենը 24 դրամով է թանկանում, ակցիայի մասնակիցներից տիկին Ջեմման արձագանքեց, որ դա էլ մեծ գումար է իրենց համար: “Էտ 24 դրամն էլ ա շատ: Դրա արդարությունը որն ա, որ մինչեւ հիմա գազի գինը չի թանկացել, հիմա ինչու են թանկացնում: Ամեն անգամ ժողովրդին խաբում են, մի սուտ ասում են: Գազն էլ որ թանկացավ` ինչ ենք անելու, սպանեցին, թողեցին էլի”:

Տիկնոջ մոտ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի պաշտոնյաները ցանկանում են, որ երկիրը դատարկվի: “Իրենց ուզածը դա է` Армения без армян”: Տիկնոջ համար  ցավալի է նաև, որ  ակցիայի մասնակիցները շատ քիչ են, լրագրողներ ու ոստիկաններն ավելի շատ են : ”Կարծես թե բոլորը չեմադանների վրա են նստած, բոլորը պատարստվում են գնալ”:

”Հասարակական պաշտպանների միավորում” կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն էլ լրագրողներին ասաց, որ իրենք եկել են այստեղ` հասկանալու, թե ինչ քննարկում է կազմակերպվում Ազգային ժողովում: ”Վատը նա է, որ սպառողից գաղտնի է կազմակերպվում քննարկումը: Կարծես թե ուզում են բաներ թաքցնեն”,-ասաց նա` նշելով, որ մասնակիցների հիմնական պահանջը նաև այդ քննարկումներին մասնակցելն է: Հիշեցնենք, որ 18:30 Ազգային ժողովում փակ քննարկում է կազմակերպվել գազի սակագնի վերաբերյալ:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ