12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Պաշտոնապես հաստատեց. էլեկտրաէներգիան թանկանում է

Այսօր  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը խոսեց նաև էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացման մասին:

Գարեգին Բաղրամյանը հստակ չի կարող ասել, թե որքան կսահմանվի էլեկտրաէներգիայի արժեքը:

“Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմք կարող է հանդիսանալ նորից ռուսական գազը, որվհետև արտադրության շուրջ 30 տոկոսը այսօր ապահովվում են ջերմաէլեկտրակայանները, բայց միայն դրանով չի պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման անհրաժեշտությունը”:

Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ` դա կապված է նաև փոխարժեքի բարձրացման և համակարգում իրականացված բարեփոխումների համար կապիտալ ներդրումների հետ: Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ եթե անգամ գազի սակագնի բարձրացման խնդիրը չլիներ էլեկտրաէներգիայի սակագինը անպայման պիտի վերանայվեր:

Գարեգին Բաղրամյանը դա կապեց նաև ատոմակայանի խնդիրների հետ, նշելով որ պիտի ատոմակայանում աշխատողների աշխատավարձը բարձրացվի, քանի որ կադրային հոսքի խնդիր կա:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի  նախագահ Ռոբերտ Նազարյանը մայիսի 16-ին հաստատել էր,որ էլեկտրաէներգիան նույնպես թանկանալու է.” Քանի որ գազի գինը այսպես թե այնպես թանկանալու է, հարկավոր է զուգահեռ սկսել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման  գործընթացը”,-ասել էր Նազարյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ