27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տիգրան Սարգսյանը պաշտպանված է եղել նախորդ կառավարության ձախողումները բացահայտելուց»

ԱԺ-ում պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց՝ այս կառավարությո՞ւնն էլ նախորդի պես արգելանք ունի չքննադատելու գործընկերներին: «Նախորդ կառավարություններին արգելված էր եղել քննադատել իր նախորդին: Տիգրան Սարգսյանը պաշտպանված է եղել նախորդ կառավարության թույլ տված ձախողումները բացահայտելուց: Դուք է՞լ եք այս արգելանքի տակ, որ մասնավորապես ֆինանսական ոլորտում անհաջողությունների բացահայտու՞ւմ իրականացնել, գործընթաց սկսկել, թե կարող եք»,- հետաքրքրվեց Արամ Մանուկյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, թե խոսքը արգելքի մասին չէ, ինքն անձամբ կարծում է, որ պետք չէ քննադատել նախորդին: «Մենք պետք է պահենք գործընկերության սոլիդարությունը, կոռեկտությունը: Եթե կան ձախողումներ, խնդիրներ, պետք է դրանք վերացնենք: Քննադատել նախկինին, կարծում եմ, որ ճիշտ գործ չէ, ինձ համար ընդունելի չէ, որ նախորդիս անընդհատ քննադատեմ, դրանով բարձրացնեմ իմ անձը: Մենք պետք է կանխորոշենք՝ որտեղ ենք կանգնած:

Տնային աշխատանք կա այստեղ անելու՝ ինչո՞ւ ենք կանգնած, օբյեկտիվ պատճառներով ենք կանգնած, թե սուբյեկտիվ: Սա արդյունավետ չէ, երբ քննադատենք, դրա փոխարենը մենք մեր ռեսուրսները ուղղենք ապագային, ընկնելու ենք բամբասանքների, քննադատությունների պատասխանների ճիրանը: Սա ճիշտ չէ»,- շեշտեց Վարդան Արամյանը:

Ըստ նախարարի՝ կառավարության յուրաքանչյուր անդամ էլ նույն գաղափարախոսությամբ է առաջնորդվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ