27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էլ ո՞րն է այս Կառավարության իմաստը

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հետաքրքրվեց դեֆոլտ հայտարարելու հնարավորության մասին: «Ուզում եմ խոսել այն մասին, ինչից խոսեց վարչապետը. մենք գտնվում ենք մի չարաբաստիկ ցիկլի մեջ, տնտեսությունը տարիներ շարունակ չի զարգանում, ՀՆԱ-ի աճը 2015 թվականին եղել է 3 տոկոս, հարկեր-ՀՆԱ՝ 21,2 տոկոս՝ 2015-ին, 2016-ին՝ 20,7 տոկոս: Սա նշանակում է, որ բյուջեի եկամուտները չեն աճելու մոտակա տարիներին, ուրեմն կամ պետք է ծախսերը պակասեցվեն, կամ պետք է նոր պարտքեր վերցնենք, կամ վերջին հնարավորությունը դեֆոլտ հայտարարելն է, քանի որ 2020-ին մեր բյուջեի ծախսերից 28 տոկոսը կգնա պարտքերի սպասարկմանը»,-ասաց նա:

Զուրաբյանը հետաքրքրվեց, որ եթե այս ցիկլից դուրս գալու համար անհրաժեշտ թվերը չեն կարողանում ապահովել, ապա  ո՞րն է այս կառավարության իմաստը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հակադարձեց՝ 1,6 տոկոսը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, ոչ թե ՀՆԱ-ի. «ՀՆԱ-ն ինչ-որ կանխատեսվել է, մենք փաստացի ունենք, նախ մի քանի ցուցանիշներ ներկայացնեմ պարտքի, դեֆոլտի մասին: Ամբողջ աշխարհում ընդունված է, երբ պարտքն ու դեֆոլտը վճարունակության խնդիր չէ, օրինակ՝ Կիպրոսում այն անվճարունակ չէր, ուղղակի հիբրիդային չէր: Մենք որպեսզի հասկանանք արդյոք այդպիսի վտանգ կա՞, մի քանի ցուցիչներին ենք նայում, այդ թվում կանխիկ հոսքերին եռամսյակային կտրվածքով»,-ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով՝ ցուցիչներից առաջինն արտաքին պետական պարտքն է, նվազ պարտք ունեցող երկրների համար այն պետք է փոքր լինի 48 տոկոսից, 2015 թվականին եղել է 34 տոկոս, հաջորդը արտաքին պետական պարտքի արտահանումն է. «Աշխարհում ընդունված կանոն է, որ դեֆոլտը լինում է արտաքին պարտքից, ներքին պարտքով դեֆոլտ չի լինում, ուստի մենք արտահանման մասով արտաքին պարտքը նայում ենք, որպեսզի հասկանանք արդյոք արտահանման միջոցով բավարար արտարժույթային ռեսուրսներ ունենո՞ւմ ենք՝ արտաքին պարտքը սպասարկելու համար»,-պարզաբանեց նախարարը: Հարցին՝ինչքան է պետք տնտեսական աճ՝ դեֆոլտ չհայտարարելու համար, Վարդան Արամյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ասելով, որ ցուցանիշները պատրաստ է տրամադրել պատգամավորին՝ «մանրակրկիր քննարկելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ