22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սուբսիդավորման համար կառավարությունը կվաճառի՞ Որոտանի ՀԷԿ-ը

Որտեղից է պատրաստվում գտնել ՀՀ կառավարությունը թանկացվող գազի 30 տոկոս սուբսիդավորման գումարը: Գազի սուբսիդավորման համար պատրաստվում է արդյոք ՀՀ կառավարությունը վաճառել Որոտանի ՀԷԿ-ը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ կառավարությունում նման հարց չի քննարկվել:

Արմեն Մովսիսյանը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` տեղեկացրեց, որ այս պահին շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի կառավարության հետ և  մեր կառավարությունում էլ  համապատասխան քննարկումներ են  ընթանում .”Շատ շուտով պարզ կդառնա, թե ինչ սակագին կունենա բնական գազը ”:

Այլընտրանքային տարբերակի հետ կապված նախարարը տեղեկացրեց, որ մենք մինչ այժմ  չենք օգտվել  իրանական գազից , քանի որ այն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկած գինը: Հարցին թե ինչով է պայմանավորված հարևան Վրաստանում գազի սակագնի մատչելիությունը, նախարարը պատասխանեց, որ Վրաստանում գազի ավելի էժան լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Վրաստանով անցնում է Ադրբեջանից Թուրքիա անցնող գազատարը : 

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ