Կառավարության ծրագիրը կհաստատվի՞
Այսօր արդեն երրորդ օրն է, որ Ազգային ժողովը պիտի քննարկի կառավարության 2013-2017 թթ. ծրագրի նախագիծը: Խորհրդարանում հնչած ելույթներից պարզ է, թե որ խմբակցությունն ինչպես է քվեարկելու :
”Ժառանգությունը”, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ուղիղ հայտարարեցին, որ դեմ են կառավարության ծրագրին: Կառավարությանն ուղղված քննադատական նոտան այս անգամ էական ցածր է հնչում, եթե այն համեմատենք ”այլընտրանքի” վերջին ռադիկալ քննադատության հետ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրուցում երեկ ասել էր, որ դեռ չեն որոշել` ինչպես են քվեարկելու, քննարկումների ընթացքը ցույց կտա: Թեեւ ԱԺ կուլիսներում հաստատ գիտեն գործադիրին դեմ է քվեարկելու նաեւ ”Բարգավաճ Հայաստանը”: Մամուլն այս մասին գրում է, որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ` մասնավորապես գործարարները չեն մասնակցելու քվեարկությանը:
Բնականաբար կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու իշխող ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ` ՕԵԿ-ի հետ միասին: