07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դու մուտիլովշիկ ես, քո երեսից … ». Ծառուկյանը խոսեց. Հայկական Ժամանակ

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, թե չի բացառում, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն։ «Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանամ առաջ տանել պահանջարկ կլինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որոնք անում եմ…, հնարավոր է փակված գիրքը, ծալած էջը բացվի»,– Հայաստան–Ռուսաստան–Իրան էքսպոյի ժամանակ հայտարարեց Ծառուկյանը։

Նա ասաց, որ ներում է իրեն վիրավորած ՀՀԿ–ականներին։ Հարցին երբ սկսեք էջը բացել, կրկին իշխանափոխությունի՞ց եք սկսելու, նա պատասխանեց. «Ես ձեզ նորից եմ ասում, երբ որ անհրաժեշտությունը եղավ, դրա կարիքը եղավ։ Այն, ինչ անհրաժեշտ է երկրի բարեկեցությանը, զարգացմանն ու հզորացմանը, պարոն Ծառուկյանը… Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից կայացել եմ, ձեռքս պուլսի վրա է, ես դա բոլորն զգում եմ, ես զգում եմ ամեն ինչը»։

Ճշտող հարցին `ասացիք, եթե անհրաժեշտություն լինի քաղաքականաթյան էջը կբացեք, հիմա անհրաժեշտություն կա՞, պատասխանեց. «Ասեցի բացել եմ, անցանք առաջ»։ «Դրսում Ծառուկյանին ավելի շատ են հարգում, սիրում, քան որոշ «մուտիլովշիկներ», որոնք իմանալով, որ Ծառուկյանը նրանց կպատժի, երկու անգամ զգուշացրել եմ, որովհետեւ նրանք ժողովրդի արյունը ծծող են, ժողովուրդն այսօր այդ օրին է հենց իրենց երեսից։

Անունները դուք մտածեք։ Դուք կարող եք ինտերնետից, սայթերից տեղեկանալ կարկառունների մասին»։ Երեկ նա «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին անվանեց պատրաստված շպիոն։ «Տեսնում ես, դու մուտիլովշիկ ես, դրա համար քո երեսից Էսօր, եթե ժողվրդի 90 տոկոսը տոկոսների տակ ա, հենց քեզ պատրաստած, քո ուղարկողն է տղա, բայց Ծառուկյանն էս ժողովրդի համար մտածող, ամեն օր կատարող, իր վաստակած գումարից ժողովրդին հասկացող…. »,– ասաց Ծառուկյանը, երբ լրագրողը փորձում էր նրան հարց տալ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ