07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Քեզ ա պետք աղոթել, աղջիկ ջան, որ մի քիչ դարձի գաս … գյուղնախարարը չի փոխվել /վիդեո/

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այն թվերը, ինչ ինքը ներկայացնում է, վիճծառայութան ներկայացրածն է: Վիճծառայությանն էլ ներկայացնում են գյուղապետերը:

Այն հարցին, թե նախարարը կասկածի տակ է դնում  այդ թվերը, օրինակ, որ խաղողի այդքան բերք չունենք՝ նախարարը պատասխանեց. “Ոչ, բոլորովին: Ընդհակառակը, բերքատվությունն ավելի բարձր է, քան երեւում է վիճակագրական տվյալներով”: Գյուղնախարարի խոսքով, տուժած գյուղացիներից ժամանակ են խնդրել եւ արդեն հինգշաբթի կասեն, թե ինչպես են աջակցելու: Ավելին, ըստ գյուղնախարարի, շատ մեծ օժանդակություն է լինելու:

Չի բացառվում, որ սառեցվեն գյուղացիների վարկերը: Լրագրողներից մեկն առաջարկեց արտերում պարզապես աղոթք անող քահանաների հաստիքը կրճատել եւ դա ներդնել գյուղացիական ապահովագրության վրա, քանի որ աղոթքը չօգնեց:

“Քեզ ա պետք աղոթել, աղջիկ ջան, որ մի քիչ դարձի գաս: Դու քրիստոնյա չես ըստ երեւույթին: Դե մի հատ էլ դու աղոթի”,-ասաց գյուղնախարարը:

Քրիստոնյա նախարարի հարցազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ