01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչու է հատկապես հիմա ակտիվացել թշնամին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը գտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանում լարվածության ավելացումը կապված է համանախագահների այցի հետ։ Նրա խոսքով՝ երբեք պետք չէ բացառել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ «Մեր հակառակորդը մշտապես հայտարարում է, որ չի բացառում ռազմական լուծում։ Ապրիլյան պատերազմից ու այդ հայտարարություններից ավելի էլ ի՞նչ պիտի լինի, որ  մենք հասկանանք, որ մշտապես ունենք պատերազմի հավանականություն ու դրանից հետևություններ անենք։ Ապրիլյան պատերազմը ապացույց էր, որ պատերազմ հնարավոր է, և մենք միշտ պիտի պատրաստ լինենք»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ