12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Փոխվում է ամեն ինչ ու մեծ արագությամբ»

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությունը:

Մենք մի տեսակ սկսել ենք չզարմանալ այն անակնկալներից, որ տեղի են ունենում աշխարհում։ Իսկ անակնկալներն ու փոփոխությունները քիչ չեն, եթե չասենք ավելին, դրանք ամենուր են, անկանխատեսելի, այն մասշտաբի, որ նույնիսկ մի քանի տարի առաջ ենթադրել չէր կարելի։

Փոխվում է ամեն ինչ ու մեծ արագությամբ։ Անգամ երբեմնի ամուր թվացող համակարգեր այսօր արդեն կասկածելի կայունություն ունեն։ Եվրոպական երկրների ներկայացուցիչներն անգամ չեն բացառում ապագայում Եվրամիության փլուզման հավանականությունը, նրանք մտորում են իրենց ապագայի մասին: Շարունակվում է Ռուսաստան-Արևմուտք պայքարը, ուժի մեջ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Միացյալ Նահանգներում նախագահական անկանխատեսելի ընտրություններ են։ Այս թվարկումը կարելի է շարունակել։

Փոխվում են պայքարի ձևերը, հարաբերությունները պետությունների միջև, կառավարման մոդելները, պատկերացումները աշխարհի, երևույթների մասին, մի խոսքով՝ գրեթե ամեն ինչ։

Այդ գլոբալ փոփոխությունները, ուզենք թե չուզենք, առնչվում են նաև մեզ։ Ու մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավել մարտահրավերներին։ Հայաստանը աշխարհագրորեն թեժ տարածաշրջանում է, որտեղ ամեն ժամ նոր զարգացումներ են, որտեղ վտանգն ամեն պահի կախված է։ Մենք ունենք հարևան, որի պետական այրերի հռետորաբանությունը վտանգավոր ենթատեքստ ունի։ Հիշեցնեմ միայն Էրդողանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց, Մոսուլը, Հալեպն ու Բաթումը պատմական թուրքական տարածքներ են։

Ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, կայունությունը, զարգացումը պայմանավորված է ներքին ու արտաքին ազդակներով, տնտեսության վիճակով, քաղաքական կայունությամբ, քայլ առ քայլ հաշվարկված ծրագրերով։

Մենք պետք է աշխատենք լինել հնարավորինս անխոցելի։ Իսկ դա ենթադրում է կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում ու զարգացում։ Դրան են ուղղված վերջին տարիներին Հայաստանում մեկնարկ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ