28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ենթատեքստ կա. Մ. Գրիգորյանը՝ վարչապետից (վիդեո)

«Ես չեմ կարծում, որ դա զուտ հայտարարություն էր, քանի որ այդ ուղիղ զանգել հասկացությունը մենք վերցրել ենք և փորձում ենք կիրառել: Այդտեղ ենթատեքստ կա, որ եթե ինչ-որ խնդիր կա, կարող են համապատասխան ատյաններով հասնել վարչապետին, ու ինքը պատասխանատու է, հարցի լուծումները տալու է ու փորձելու է օգտակար լինել, եթե ինչ-որ տեղ խոչընդոտներ կամ անարդարություն կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ անդարադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ներկրողները խնդիրների դեպքում կարող են դիմել անձամբ իրեն և, թե մենաշնորհի դեմ պայքար է տարվելու:

Պատգամավորի վարչապետի հայտարարությունը շարունակեց բացատրել հետևյալ կերպ. «Այդպես միանգամից պատկերացնել, թե յուրաքանչյուրը պետք է  վերցնի հեռախոսն ու զանգի վարչապետին, այդպես չէ, բայց եթե մարդն ունի խնդիր, ու այսօր վարչապետի ու կառավարության կողմից կա պատրաստակամություն աջակցել, ուրեմն մարդը կգտնի ձևը՝  ինչպես հասնել մինչև վարչապետ ու արդարարության հասնել»:

Հարցին, թե մենաշնորհի դեմ իրական պայքար կլինի՝ հաշվի առնելով, որ նախկին վարչապետերն էլ են հայտարարել մենաշնորհի դեմ պայքարի ծրագրերի մասին, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց, թե նախկին պաշտոնյաների աշխատանքը չի ցանկանում գնահատել կամ քննարկել: Գործող վարչապետից նա հույսեր ու դրական ակնկալիքներ ունի. «Այն, ինչ սկսել է այսօրվա վարչապետը, կարծում եմ, դրական արդյունքներ կտեսնենք, ամեն դեպքում հավատ կա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ