12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ցանկանում են մրոտել Սամվել Ալեքսանյանին

«Կհորդորեմ մեր գործընկերներին, որ պատասխանատու ու ծանր հայտարարություններ են անում, որ իրենց խղճի դեմ պետք է պատասխան տան, նման հարցը թողել իրավաբանների շրջանակում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Նա բացառեց Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ նա ցանկանում է մրոտել Սամվել Ալեքսանյանին:

Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ Մոսկվայում նախօրեին «Ձկնկուլ» կամանունով Արմեն Իսրայելյանին վերացրել է վարձու մարդասպանը, եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի ԱԺ: «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առեւանգումներ, ահաբեկումներ եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, եւ այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա:

«Ես հորդորեցի մեր գործընկերոջը, որ իրենց ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատության միջոցով անել: Իրենց ընդդիմադիր կերպարը պետք է քաղաքական հայացքներով կերտեն, ոչ թե չեղած բաները վերագրելով»,-հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ