Նախարարը համաձայն է նախագահի հետ` գազի թանկացումը հերյուրանք է
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համաձայն չէ այսօր խորհրդարանում հնչած այն տեսակետի հետ, որ գազի թանկացումը ապաշնորհ կառավարության գործողությունների արդյունքն է:
“Դա նշանակում է` ՌԴ-ից բացի մնացած բոլոր հանարապետությունների կառավարությունները ապաշնորհ են: Չեմ կարծում, որ այդ գնահատականի հետ կարելի է համաձայնվել, որովհետեւ ամենաէժան գազը տարածաշրջանում վաճառվում է Հայաստանին: Եթե կառավարությունը ապաշնորհ լիներ, ապա ամենաէժան գազը հայաստանին չէր վաճառվի”,-հայտարարեց նախարարը:
Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանին, ապա նախարարը խորհուրդ տվեց չմոռանալ, որ Վրաստանը ունի տրանզիտ գազատար, որի համար էլ բավականին մեծ քանակով էժան գազ է ստանում: “Այդ առավելությունները մենք չունենք, մեր աշխարհագրական դիրքն է այդպիսին, բայց անգամ այդ դեպքում մենք ավելի էժան գազ ենք գնում, քան Վրաստանը”,-ասաց Արմեն Մովսիսյանը:
Գազի սակագնի բարձարացումը կապ չունի ընտրությունների հետ: Նախարարի խոսքով՝ բոլորին ակնհայտ էր, որ գազը պիտի թանկանա:
Այն դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին ասուլիսում հերյուրանք համարեց գազի գնի թանկացումը, նախարարն ասաց. “Հերյուրանք է, դեռ չի բարձրացել”: Իսկ հնարավոր է գազի գինը, այնուամենայնիվ, չբարձրանա` նախարարն ասաց` կտեսնենք: