Ձեզ ասում են զբաղվեք կոնկրետ գործով, դուք էլի այլ բան եք ասում … վարչապետը Բագրատյանի հետ վիճելու անկություն չունի
Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր Ազգային ժողովում մեղադրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե նա ճիշտ չի նշում գազի գինը` շփոթեցնելով պատգամավորներին: Եվ հետո էլ ներկայացված վերլուծությունները պարզապետ զայրացնում են պատգավորին: Ըստ Բագրատյանի, եթե կառավարությունը չխառնվի գազի գնագոյացմանը, ապա այն չի թանկանա:
Պատասխանելով նախկին վարչապետին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ վերլուծությունների համար ակնկալում է Հրանտ Բագրատյանի օժանդակությունը: “Կարծում եմ, դուք կօգնեք, եւ մենք կհամալրենք մեր ուսումնասիրությունները “,-ասաց նա:
Ըստ վարչապետի, գազի գինը սահմանին կտրամադրվի 189 դոլարով եւ դա ամենաէժան գինն է, որ Ռուսաստանը կմատակարարի Հայաստանին: Միաժամանակ, հանրային լսումներ են կազմակերպվելու: Իսկ սակագնի քննարկման հարցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների մեջ է մետնում:
Այնուամենայնիվ, Բագրատյանին չգոհացրեց վարչապետի պատասխանը: “Ձեզ ասում են զբաղվեք կոնկրետ գործով, դուք էլի այլ բան եք ասում: Անհասկանալի է: Ստեղծեք գազ սպառողների կորպորացիա եւ տեսեք ինչքան էժան կլինի հասարակ սպառողի համար”,- հայտարարեց Բագրատյանը:
“Ձեզ հետ վիճելու տրամադրություն չունեմ”,-ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կորպորացիայի հարցը կհանձնարարի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին: