05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը չի տեսնում, վարչապետը չի համոզում. ԱԺ-ում թեժ է

 “Պարոն Փաշինյան, ձեր բնույթն է` չտեսնել կառավարության կատարած որեւէ աշխատանք, հազարավոր մարդիկ ստանում են առարկայական օգնություն կառավարությունից, միայն մատնանշում եք այն բացթողումները, ակնհայտ են, ոչ միայն ձեր, այլեւ բոլորի համար: Իսկ թանկացման վերաբերյալ` այդտեղ թաքցնելու բան չկա”,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հակադարձեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ով է փոխահոտուցելու գյուղերում տեղի ունեցած կարկտահարության վնասները:

“Չհասկացվեց, թե ինչպես է պատահել, որ այդ տարածքի 120 հակակարկտային կայանները “փուստ են տվել”: Գյուղացիներից մեկը ասում էր, որ այդ կայանները կարո՞ղ է մայիսի 5-ին ՀՀԿ-ի կողմից արված հրավառությանն են մասնակցել, դրա համար չեն աշխատել”,-պարզաբանեց Փաշինյանը։ 

 “Պետությունը ձեզնից պակաս չի շահագրգռված աջակցել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին: Իմ օգնականները ձեր բարձրացրած հարցից հետո գնացել են Տավուշի մարզ ու խոսել այդ ընտանիքի անդամների հետ: Առաջարկում եմ, որպեսզի մենք լսենք մասնագետների կարծիքը: Հասկանալի է, որ 43 համայնքներում էական վնաս է հասցրել կարկուտը, որ պետությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել:

Բայց այն, որ եթե կան հակակարկտային կայաններ, դա նշանակում է, որ մենք երաշխավորում ենք կարկուտի 100 տոկոս բացառումը, այսպիսի բան չկա: Այդ կայանների էֆեկտիվությունը մոտ 60 տոկոս է”,-ասաց Տիգրան Սարգսյանը։

Փաշինյանին չբավարարեց վարչապետի պատասխանը: Նա հայտարարեց, թե վարչապետը միայն  տեսախցիկների առաջ է խոստումներ տալիս: “Ես պնդում եմ, որ ձեր կառավարության կողմից չի կատարվելու: Ավելի ազնիվ կլիներ, որ խոստովանեիք, որ 2011-ից իմացել ենք, որ գազը թանկանալու է 2013-ի ընտրություններից հետո, բայց թաքցրել եք դա”,-եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, այսօր ՀՀ վարչապետը Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության ծրագիրը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ