Դավիթ Հարությունյանը Օսկանյանի հարցում չի՞ բացառում իրավապահների մեղավորությունը
“Յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, որոշել ովքեր են ներկայացնում իրենց այս կամ այն կառույցում, իհարկե, վերջնական պատվիրակությունը ձեւավորում է ԱԺ նախագահը:
Ես չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է, ոչ միայն այն պատճառով, որ հարցը լրացուցիչ պաշտպանություն է նախատեսում, այլ սա այն հարցն է, որը պետք է բաց քննարկվի”,-այսօր անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի հայտարարությանը` հօգուտ Վարդան Օսկանյանի հրաժարվել պատվիրակության անդամությունից, որպեսզի վերջինս ավելի պաշտպանված լինի, ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը:
“Արդյունքներից պետք է բոլորս հետեւություն անենք` այս կողմ, թե այն կողմ, ով է այս պատմության հետեւում այսպես ասած կանգնած իրական մեղավոր` դա կլինեն իրավապահ մարմնիները , դա կլինի կամ պարոն Օսկանյանը, բայց արդյունքը պետք է լինի միանշանակ, այլ ոչ թե լրացուցիչ պաշտպանություն մտածելու այս ճանապարհին ”,-նշել է Դավիթ Հարությունյանը:
Նա ասել է, որ չի կարծում,թե պարոն Օսկանյանը կարող է ընդունել այս որոշումը եւ լրացուցիչ իմունիտետ ստանալ, որովհետեւ նա քաղաքական գործիչ է եւ քաղաքական գործընթացներն ավելի է կարեւորում, քան այս պաշտպանությունը, որի մասին խոսվում է:
Ինչ վերաբերվում է Օսկանյանի գործի վերաբերյալ Դավիթ Հարությունյանի իրաավական գնահատականին, նա հրաժարվել է մեկնբանել` նշելով, որ տեսակետ հայտնել չի կարող, որովհետեւ ներկա չի եղել խորհրդարանում հարցի քննարկմանը, քանի որ դահլիճում չի եղել եւ կարծիք չի կազմել եւ երկրորդ` խնդիրը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լիազորության շրջանակում չէ:
Հարցին, թե արդյոք քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ ընդունած բանաձեւը կիրառելի է Վարդան Օսկանյանի նկատմամբ, Դավիթ Հարությունյանն ասել է.”Ամեն ինչ կախված է իրավիճակից ամեն ինչ կախված է` ինչի՞ հիման վրա: Ամենավատ բանն է նախապես ասել , որ մարդը ապագայում քաղաքական հալածյալ կդառնա”:
Պատվիրակության անդամ, “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր տեսակետն է ներկայացրել:
“Դատախազի միջնրոդագրում որեւէ հիմնավորում չկա , որ պարոն Օսկանյանը այդ հանցագործությունների հետ կապ ունի”,-նշել է Փոստանջյանն ու հավելել.” Ես կարող եմ ասել, որ այն բանաձեւը, որ ընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից, կարող է կիրառվել այսօրվա գործի շրջանակներում, եթե գործը շարունակվի”:
Լրագրողները Դավիթ Հարությունյանին խնդրել են մեկնաբանել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ մեղադրանքը չհաստատվի, դա հետեւանքներ կունենա:
“Ընդհանրապես պատասխանատվության մեխանիզմը պետք է մտնի, ես կարծում եմ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը շատ ճիշտ է, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Ես կողմ եմ քաղաքական պատասխանատվությանը”,-նշել է Դավիթ Հարությունյանը: Զարուհի Փոստանջյանն էլ նկատել է, որ պատասխանատվության մեխանիզմը պետք է դառնա բաղկացուցիչ մաս եւ նման պարագայում պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն վերին օղակները, այլեւ սեւ գործ իրականացնողները: