05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սա փոփոխությունների ծրագիր է. Տիգրան Սարգսյանը խոստանում է

Ազգային ժողովում ներկայայացնելով կառավարության նոր ծրագիրը, ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը ասաց,  որ առաջիկայում՝ 2013-17 թթ. պետությունը կաջակցի սկսնակ գործարարներին, գույքահարկի նոր համակարգ կներդրվի, ինչպես նաեւ թոշակառուները կարող են ակնկալել կենսաթոշակների ավելացում, առողջապահական ծառայությունների հասանելիություն, անվճար ծառայությունների տեսականու ավելացում: Նաեւ առաջիկա տարիներին կշարունակվի “Խնայբանկում” ավանդների փոխհատուցումը:

 “Ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծում, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի եւ հասանելիության բարձրացում, առողջապահության որակի բարձրացում եւ հասանելիություն, պարապուրդի մատնված գործարանների վերագործարկում, անհրաժեշտության դեպքում՝ սեփականատիրոջ փոփոխմամբ”,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, որքան էլ լավ ծրագրեր լինեն, կարեւոր հեղափոխությունը պետք է լինի մարդու մտածողության մեջ: Տիգրան Սարգսյանի կործիքով` այս անգամ կառավարության նոր ծրագիրը կարելի է համարել  փոփոխությունների ծրագիր: Նա պատգամավորներին հավաստիացրեց, որ ծրագրի  հեղինակները պատրաստ են կրել պատասխանատվություն` կրելով նաեւ քննադատության բեռը:

Ավարտելով խոսքը՝ վարչապետը մեջբերեց  նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը: “Մենք հանդես ենք եկել միշտ հանուն գաղափարի: ՀՀ կառավարությունը խոստանում է նվիրական քրտնաջան աշխատանք, որի արդյունքները տեսանելի ու շոշափելի կլինեն բոլորի համար”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ