Լրագրողն արդարացվեց, դատախազի որդին տուգանվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց “Ռեգնում” լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատախազը նախորդ նիստում դատարանին միջնորդել էր էր Ռուբեն Գրդզելյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով եւ տուգանել 150.000,իսկ դատախազի որդուն 100 հազար դրամով:
Հիշեցնենք, որ մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահաս երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ եւ վերջինս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: Տեսնելով դա, Մ.Մանրիկյանը երեխաների ծնողներին հայհոյել է` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը պատասխանել է, եւ վիճաբանություն է սկսվել:
Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Դատախազի որդին էլ իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:
Դատարանը ճ Ռուբեն Գրդզելյանին անմեղ ճանաչեց, հանցակազմ չլինելու հիմքով, իսկ ի բացակայության հիմքով, իսկ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր ճանաչեց Քրօրի 117 հոդվածով (դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը)՝ նրան դատապարտելով նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի՝ 50 հազար դրամի չափով տուգանքի: