30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը Թուրքիայի «պատմական տարածքներ» է հռչակել Հալեպը, Բաթումը, Վառնան և այլ բնակավայրեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզեի համալսարանում, ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի «ֆիզիկական և հոգևոր» սահմանների խնդրին:

«Մեր ֆիզիկական սահմաններն այլ են, հոգևոր սահմանները՝ այլ: Որոշները մեզ հարցնում են՝ ինչ գործ ունեք Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ղրիմի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի հետ: Բայց այս վայրերից ոչ մեկը մեզ համար օտար չէ:

Թուրքիան պարտավոր է և իրավունք ունի զբաղվելու Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Ղրիմի, Ղարաբաղի, Բոսնիայի և այլ եղբայրական տարածքների հարցերով: Թուրքիան միայն Թուրքիա չէ»,- հայտարարել Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին օսմանյան մեջլիսի պատգամավորների հրապարակած վերջին հռչակագիրը, որը հայտնի է «Misak -ı Milli» («Ազգային դաշինք» կամ «Ազգային երդում») անվամբ:

1920թ. փետրվարի 17-ին հրապարակված և 6 հոդվածից բաղկացած այդ փաստաթղթի ամբողջ 3 հոդվածը նվիրված էր Առաջին աշխարհամարտից հետո Թուրքիայի սահմանների գծագրմանը:

«Որոշ պատմաբաններ ընդունում են, որ «Ազգային դաշինքի» նկարագրած սահմանների մեջ բացի ներկայիս Թուրքիայից մտնում են նաև Կիպրոսը, Հալեպը, Մուսուլը, Էրբիլը, Քիրքուքը, Բաթումը, Սալոնիկը, Կարջալին, Վառնան և Էգեյան ծովի կղզիները», – հավելել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ