14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի Ֆրիզբիի հավաքականը հայրենիք է վերադարձել հաղթանակած /վիդեո/

Հայաստանի  Ֆրիզբիի հավաքականը հոկտեմբերի 15-ին մեկնել է է Վրաստան՝ մասնակցելու  միջազգային մրցաշարի: Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ մեր հավաքականը մարզվում է ու նախապատրաստվում այդ մրցաշարին: Մեր մարզիկները հայրենիք են վերադարձել հաղթանակած:

«Այդ մրցաշարը մեզ համար առաջին միջազգային մրցահարթակն էր: Հավաքականի կազմում ներառված էր 14 տղա և 14 աղջիկ: Մեր հավաքականը փայլուն հանդես եկավ», -Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի Ֆրիզբիի ֆեդերացիայի նախագահ Սերյոժա Հայրապետյանը:

Նշենք, որ աղջիկները հաղթել են 10-0 հաշվով, իսկ տղաները 17-14:
Սերյոժա Հայրապետյանը նշեց՝ հաղթանակը սպասված էր, պարզապես անսպասելի էր, որ հաղթանակը եղավ այդքան խոշոր տարբերությամբ: Վերջինս շեշտեց՝ մեր հավաքականը պատրաստ է մրցել նաև Ադրբեջանի հավաքականի հետ: Այդ երկրի հավաքականը  ցանկություն է հայտնել իր ուժերը չափել Հայաստանաի հավաքականի հետ:

«Համապատասխան ֆինասական միջոցներ գտնելու դեպքում ՀՀ բոլոր մարզերում, համայնքներում կզարգացնենք այս մարզաձևը: Մենք ունենք բավականին պատրաստված, որաշյակ մարզչական կազմ», – ընդգծեց   Սերյոժա Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ