28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

20 ամյա Հրանտի մոտ փոփոխություն կա

Երեւան-Սեւան ճանապարահին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված 3 հիվանդների վիճակը բավարար է:

Henaran.am–ը հիվանդանոցից տեղեկացավ, որ 20-ամյա Հրանտ Գասպարյանը, որը  գտնվում էր Վերակենդանացման բաժանմունքում, այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Երեւան-Սեւան ճանապարահին տեղի ունեցած վթարից մահացել է Վարսեր գյուղի բնակչուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Վթարի ենթարկված Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ, որոնք գալիս են եղել դասի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, երեկ ՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 9 մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ