28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ հարցեր են քննարկվում փակ դռների հետևում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարություն էր արել՝ նշելով, որ  Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

ԱՆդրադառնալով Լավրովի հայտարարությանը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե Մինսկի խումբը նման որոշում կայացնի, հայկական կողմն, ըստ էության, ոչինչ չի կարողանա անել:

«Իսկ ՌԴ-ն, բնական է, կուզենա, որ Թուրքիան ներգրավվի  ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները լավացնելու համար», – նշեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանն ընդգծեց՝ թեև այժմ էլ  որոշ հակասություններ կան ՌԴ-ի ու Թուրքիայի միջև, այդուհանդերձ, ակնհայտ է՝ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո այս երկրների հարաբերությունները ժամանակի ընթացքում լավացել են:

«Ռուսաստանը ցանկանում է իր դերքերն ամրապնդել Հարավային Կովկասում ու ՌԴ-ին կարող է ձեռնտու լինել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարում ունենա ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում: Բայց դեռ հարց է՝ Մինսկի խումբը կհամաձայնի՞, որ Թուրքիան ինչ-որ դեր խաղա  ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ու ու Ֆրանսիան կողմ կլինեն դրան:  Բացի այս ՝ մի բան է, երբ  արտգործնախարարը նման հայտարարություն է անում ու բոլորովին այն բան, երբ փակ դռների հետևում ինչ -որ հարցեր են քննարկում: Բնական է, ՌԴ-ն կուզենա իր պայմանները դնել Թուրքիայի առաջ, իսկ Թուրքիան կուզենա գործել իր պայմաններով: Ու չի բացառվում, որ Թուրքիային ձեռնտու չլինեն  ՌԴ-ի առաջարկած նպայմանները՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում ներգրավվելու համար», – ասաց  քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ