28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բալասանյանը չի կարող համարվել գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ»

Խորհրդարանում շարունակվում է Ընտրական օրենսգրքի նախագծի 24 ժամյա ռեժիմով քննարկում, որի հիմնական զեկուցողն է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհարբյանը թեև ողջունում է, որ իշխանությունները գնացին ընրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը, սակայն նշեց, թե ինքը հեռու է ռոմանտիզմից և չի կարծում, որ այս դրույթով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են ազատ, արդար ու թափանցիկ:

Նա նշեց, որ եվրոպացի  գործնկերներն իրեն տեղեկություններ են տրամադրել, որ ՀՀ կառավարությունը ԸՕ-ի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆինասնական ներդրումների իր մասնաբաժինը չի կատարելու, ու խոսքը գնում է 3 մլնի եվրոյի մասին: «Սա մեր եվրոպացի գործընկերների մոտ առաջացրել է անհանգստություն, քանի որ, եթե կառավարությունը հայտարարում է, որ ինքը փող չունի, դա խոսում է այս պայմանավորվածության հնարավոր չեղարկման մասին»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորը բարձրաձայնեց նաև հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված խնդիրների մասին.«Քանի հարկանի բոնուս է գործում Գյումրիիում, որ 30 տոկոս ձայն ստացած Բալասանյանը օրենքի տառի և կետի համաձայն հռչակվում է քաղաքապետ:

Հասկացանք, որ շեմը չհաղթահարածների տոկոսները կարող է նրան գնա, բայց քանի հարկանի էին այդ բոնուսները: Փաստն այն է, որ Բալասանյանը չի կարող համարվել գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ»,- շարունակեց Զոհրաբյանը: Ի պատասխան պատգամավորի՝ Դավիթ Հարությունյանը նախ հորդորեց ասել, թե այդ որ եվրոպական գործընկերներն են նման տեղեկություններ տարածել: «Եթե բաց ենք խոսում, ապա մինչև վերջ բաց խոսենք»,- նշեց նա: Հարությունյան անդրադառնոլով 3 մլն եվրոյին վերաբերող հարցին տեղեկացրեց, որ այս մասին խոսակցություններ էր գնում այն ժամանակ, երբ նախագրանցման համար գումարներ պետք է ներդրվեին:

Զեկուցողը, խոսելով Գյումրի ՏԻՄ ընտրություների մասին, նախ նշեց, որ այս ընտրական մեխանիզմը Երևան քաղաքաում արդեն իսկ գործել է բավականին երկար ժամանակ: «Ես հասկանում եմ՝ ընտրությունների արդյունքներից դժգոհողները կարող են որոշակի մտահոգություններ հայտնել, որ եթե այսպիսին չլիներ մեխանիզմն, ապա իրենք ավել մեծ շանսեր կունենային: Մի կարևոր նկատառում՝ բանն այն է, որ մենք որոշել ենք՝ պետք է գործի շեմ, այսինքն՝ որոշակի ձայներից պակաս հավաքող կուսակցությունները պարզապես չեն կարող ստանալ մանդատներ:

Սա կարևորագույն սկզբունք է, որը մենք ամրագրել են, և սրանից է առաջացել Գյումրի և Վանաձորի ընտրությունների միջև տարբերությունը: Ասացեք խնդրեմ՝ ով է տեսականորեն հաղթել այդ ընտրությունները, թեև տեսականորեն կարելի է ասել , որ 70 տոկոսը ձայն չեն տվել այդ կուսակցությանը: Այո, չեն տրվել, բայց մնացածն այնքան փոշիացված ուժեր են , որ նրանց մեկ միասնական քաղաքական ուժ դիտել չի կարելի, և ընտրական շեմերը հենց սրա համար են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ եվրոպական երկների զգալի մասում կա ընտրական շեմ հասկացությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ