Վարչապետը գազի գնի վերաբերյալ նամակ է գրել. կառավարությունը կսուբսիդավորի
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարությամբ` նշելով, որ պաշտոնական նամակ է գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գազի գների վերանայման կապակցությամբ:
”Տեղյակ եք, որ ”ՀայՌուսգազարդը” ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ սակագինը ՀՀ-ում պետք է մատակարարվի 270 դոլար գնով:
Իմ նամակում, որ ես ուղղել եմ Ռոբերտ Նազարյանին արձանագրում ենք, որ ՀՀ Կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Ուզում եմ տեղյակ պահել, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի գնի թանկացումները նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթոնի: Քննարկումները լինելու են բաց ու հրապարակային, որին կարող են մասանկցել բոլոր կուսացությունները և հարցով հետաքրքրված են ՀԿ-ները”,-նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ քննարկումների արդյունքները, հանձնաժողովի պատասխանը կտարամադրվի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ն և ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ ՛՛Տրանսգազ՛՛ ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման (՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ( ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության ( ՛՛ՀայՌուսգազարդ” ՓԲԸ “Տրանսգազ՛՛ ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով: