25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարկուտը կփչացնի բերքը

ԱԻՆ  Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր խոսեց առաջիկա եղանակային փոփոխությունների մասին:

Գագիկ Սուրենյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում են տեղումնառատ օրեր,որոնք հատկապես վնասակար ազդեցություն կունենան գյուղատնտեսության վրա:

Մայիսի վեցից սկսած հանրապետությունը գտնվում է ցիկլոնի տարածքում և եղել է նաև աղետալի կարկտահարություն, մինչև մայիսի քսանը ներառյալ կլինի ցիկլոն:

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում: Երեկոյան ժամերին մինչև +20 իսկ ցերեկը կլինի մինչև +22 աստիճան տաքություն:

16 ին 17 ին և 19 ին սպասվում է կարկուտ: Ամբողջ ամսվա ընթացքում կգերակշռեն տեղումները:

Կարկտային օրերի միջին թիվը բախշված է խիստ անհավասարաչափ: Սյունիքի մարզում է հատկապես քիչ կարկուտ գալիս:

Գագիկ Սուրենյանը տեղեկատվություն չունի թե հատկապես,որ մարզի,որ գյուղերում ե տեղադրված հակակարկտային կայաններ.”Ես միայն կարող եմ ասել,որ պրոցեսը եղել է գերհզոր,նման բարձր ամպեր մեր պետությունը վերջին հինգ վեց տարիների ընթացքում  չի արձանագրել: Իսկ թե առաջիկա օրերին սպասվող գերհզոր տեղումների արդյունքում ինչ չափերի վնաս կարձանագրվի ես չեմ կարող ասել”:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ Հիդրոմետ ծառայությունը դեռևս չորս օր առաջ կանխատեսել է այդ գերհզոր երևույթի մասին, բոլոր մարզերում այդ տեղեկատվությունը տարածվել է: Կարկտաբեր ամպի բարձրությունը հասել է մինչև 16 կիլոմետրի:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ