Ով է պատասխան տալու. Ժամանակ
Ներկայացնելով նոր կառավարությանը, Սերժ Սարգսյանը հորդորել է նախկինների գործողությունների մեջ պատճառներ չփնտրել՝ նայել առաջ եւ գտնել խնդիրների լուծումներ։ Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կառավարությանը հորդորել է անարդյունավետությունը չփորձել արդարացնել նախկին կառավարության թողած վատ ժառանգությամբ։
Սա, ինչ խոսք, միանգամայն ռացիոնալ մոտեցում եւ որոշում է, նկատի առնելով այն, որ Հայաստանում կարծեք թե ավանդույթ է դարձել, որ ամեն մի նոր պաշտոնյա կամ կառավարություն սկսում է իր միավորները հավաքելու փորձեր անել նախկինների թողած ժառանգության մատնանշումով, այդպիսով նաեւ ինքն իրեն ազատելով ներկայի անարդյունավետության պատասխանատվությունից։
Այդ ամենի հետեւանքը եղել է այն, որ ամեն մի ներկա կուտակել է նախկինի վատ ժառանգությունը եւ փոխանցել հաջորդին։ Այդ շղթան պետք է ընդհատվի, եթե կա պետությունը ծանր վիճակից դուրս բերելու, եւ ի վերջո վատ ժառանգության կուտակումը արգելակելու կամք։ Մյուս կողմից, այստեղ կա որոշակի ուշագրավ մի նրբերանգ։ Խոսքը նախկինի գնահատման մասին է։ Հայաստանի խնդիրն է նաեւ այն, որ չեն տրվում նախկինների քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականներ։
Վերջին հաշվով, ակնհայտ է, որ պետությունը դրվել է շատ ծանր վիճակում, ահռելի ծավալների է հասցվել պետական պարտքը, տնտեսությունը հասցվել է գրեթե սնանկությսսն ու դատարկության։ Եվ այս ամենը տեղի է ունեցել ոչ միայն քաղաքական սխալների, մասնագիտական սխալների պատճառով, ւսյլնւս– եւ կոռուպցիայի, որը ուղղակի քրեական հանցանք է։
Սա նշանակում է, որ նախկին կառավարության գործունեությունը պետք է առնվազն լինի ուսումնասիրության առարկա, հասկանալու համար, թե դրանում որն է ենթակա իրավական, որը քաղաքական պատասխանատվության, որն է ենթակա բարոյական պատասխանատվության, իսկ որը ընդհանրապես պատասխանատվության հարց չունի։ Սա արդեն առանցքային նշանակություն ունի ներկաների պատասխանատվության եւ զգոնության համար, որպեսզի նրանք ոչ միայն պատասխանատու լինեն Սերժ Սարգսյանի առաջ, այլ նաեւ հասարակության եւ առաջին հերթին հասարակության, եթե պատրաստվում են ծառայել հասարակությանը, ոչ թե միայն Սերժ Սարգսյանին կամ իշխանությանը։ Այստեղ սակայն, իհարկե պետք է անպայման արձանագրել մի դետալ՝ նախկին կառավարության գործունեությունն ուսումնասիրելը, իհարկե, ամենեւին նոր կառավարության գործը չէ:
Նոր կառավարությունն իսկապես պետք է նայի առաջ եւ զբաղվի իր գործով։ Իսկ նախկին կառավարության գործունեությամբ պետք է զբաղվի օրինակ Աժ ժամանակավոր հանձնւսժողովը, իսկ հարկ եղած ղեպքում՝ իրավապահները։ Դա է պետական գործերի առաջընթացի, տնտեսության անկումը կասեցնելու եւ լիովին նոր ուղով առաջ գնալու ճանապարհը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մարդիկ կարող են զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, դրանց միջոցով լուծել անձնական հարցերը, պետական հարցերը հասցնել ուղղակի աղետալի վիճակի, եւ հետո հանգիստ հեռանալ նախագահական բարձր հովանու ներքո։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: