Գեներալն ու գեներալի որդին. ՉԻ
Թերթի տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադոդերր:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինինիս ցույց տան իր տեղը:
Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվոդ որդիներին, ոբոնք լավ հեղինակություն ունեն:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ հորից ետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին- Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում:
Նա սեփակա մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից գրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել:
Թերթը փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարված կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղից այդ տեղեկատվությունը,ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է.
“Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել”: “Իսկ Էջմիածին-Երևան տաքսիների երթուղում սեփական մեքնաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով” հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է` նման բան չկա: