13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թեժ փոփոխություններ 20 օրում /վիդեո/

«Ուրախ եմ, որ Կառավարությունը ավարտական տեսքի բերվեց Սահմանադրական ժամկետներում: Մաղթում եմ հաջողություն նոր Կառավարությանը՝ հատկապես նոր ծրագրեր գրելիս: Ազգային ժողովում առաջիկա 20 օրերի ընթացքում սպասվում են հետաքրքիր քննարկումներ և թեժ փոփոխություններ կլինեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, որի շոկային որոշումների մասին մամուլում արդեն հրապարակումներ եղել են. կփոփոխվի եւ կհամալրվի կուսակցության գործադիր մարմնի կազմը: Այդ մասին ակնարկել է նաեւ ՀՀԿ խոսնակը: Շարմազանովը ընդգծել է, որ hամագումարը լինելու է  հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար.

«Նախատեսվում են փոփոխություններ և ծրագրում, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաև ղեկավար կազմում: Դա մշտական գործընթաց է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ