17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ արծիվ սավառնեց Շուշվա վրա. Սասուն Միքայելյան /վիդեո/

 “Մենք Շուշիի Քյոսալարի բարձունքն էինք վերցնում, բարձունքը վերցնելու հետ մի հայ արծիվ Շուշվա վրա սավառնեց: Ասի տղերք`հայոց արծիվ Շուշին բերեց: Շուշին ազատագրվեց”,-լրագրողների հետ հանդիպմանը մայիսի 8-ին ասաց ազատմարտիկ Սասուն Միքայելյանը: Ազատգրումից հետո նա վիրավորվեց: Պատասխանելով այն հարցին, թե երկու գեներալներ Գուրգեն Դարիբալթայանը եւ Կոմանդոսը`Արկադի Տեր-Թադեւոսյանը տարբեր սցենարներ են ներկայացնում` Միքայելյանը խոհուրդ տվեց հանգիստ նայել:

Չնայած ազատամարտիկը հարգում է երկու այդ անձերին, սակայն գտնում է, որ Շուշիի ազատագրման դափնիները պատկանում են ժողովրդին: “Ընդհանուր հայ ժողովուրդն ա ազատագրել: Մեկը զենք ա վերցրել, մյուսը`գրիչ, մեկի տունը ցուրտ ա մտել, մեկի տունը հաց չի եղել: Ամեն մեկն իրա ձեւով կարողացել ա նպաստել”,-ասաց նա:

Միաժամանակ Միքայելյանը նակտեց, որ եթե Կամանդոսը այն ինչ ասում է հիմա, ասեր ազտագրումից հետո` հասկանալի եւ ընդունելի կլիներ: Սակայն այս շրջանում` քաղաքական վարիվերումների դեպքում սխալ է հասկացվում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ