16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ում “շոկ” չէ, այլ պառակտում. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հարցազրույց է տվել Zham.am-ին եւ հարցին, թե “այսօր օրաթերթթերից մեկը հղում անելով ԲՀԿ աղբյուրին տեղեկացնում է, թե մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում շոկ է: Կա նման բան”,-հայտարարել է. “Ոչ չկա: Ավելին ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ է շոկ առաջացել”: Այսպիսով, Նաիրա Զոհրաբյանը բացահայտել է, ԲՀԿ-ական աղբյուրը, որը ներքին ինֆորմացիա է տրամադրում:

Ընդ որում հայտարարելով, որ “այդ աղբյուրը” ԲՀԿ ցուցակի առաջին եռյակում է: Ինչպես հայտնի է, ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին երեք համարն են` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը: Թերթը երեկ զանգահարեց ԲՀԿ եռյակին` տեղեկանալու համար, թե նրանցից ո՞ւմ նկատի ունի տիկին Զոհրաբյանը` “ԲՀԿ-ական աղբյուր” ասելով, սակայն որեւէ մեկը չպատասխանեց թերթի հեռախոսազանգերին:

Ի վերջո, Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում եթե ընտրություններից հետո շոկ չկա, ինչը, սակայն, կարել էր նկատել տեղամասերում հաշվարկի ժամանակ` ԲՀԿ-ականների դեմքին նայելով, ապա պառակտում հաստատ կա, եւ տիկին Նաիրան լծվել է ԲՀԿ “ականներին” բացահայտելու գործին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ