Վատ է. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը: Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու: Մասնավորարպես, ծախսերը էականորեն կրճատվելու են:
Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տափս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս եւ հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դաոնում որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով:
Եկամուտների մասով եւս անհստակու- թյուն կա: Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միյիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է: Թվային այս տարբերությունները թերեւս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների այսինքն
` կատարողականի հետ: Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե եկամուտների, եւ թե ծախսերի մասով:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: