28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դա ձեր իմացած գողությունը չի (վիդեո)

«Ըստ էության՝ ասենք հետևյալը, որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին էլ համարեց գողություն։ Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում տանում են, չգիտեմ՝ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարած «պրիմիտիվ գողությունների» թեմային՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նրա խոսքով՝ գողությունը գողանալ բառը չէ։

«Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա վարչապետը համարեց որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը, կամ ես, կամ դուք գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։ Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և էդ գողին բռնում տանում բանտարկում են»,-գողություն բառի իմաստը այսպես բացատրեց նա։

Հարցին՝  ով պետք է գրի կառավարության գողությունների մասին, պարոն Սահակյանն ասաց․ «Կառավարության գողությունների համար պետք է գրի նա, ով տեսել է»։ Դիտարկմանը, թե վարչապետը, փաստորեն, տեսել է, որ բարձրաձայնում է «պրիմիտիվ գողությունների» մասին, Սահակյանն ասաց․ «Քիչ առաջ բացատրեցի՝ դա ձեր իմացած գողությունը չէ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ