28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նստեք լուրջ փոփոխության. Բագրատյանը զգուշացնում է

ԱԺ արտահերթ նիստին այսօր «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցի քննարկմանը նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե պետությունը շահութահակից ու եկամտահարկից մասնաբաժին չի տալիս համայնքներին: Նա մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է տրամադրել այնքան ռեսուրսներ, որ կարողանան իրակացնեն իրենց գործառույթները, սակայն ըստ նրա՝ ամեն տարի բյուջեն հաստատելիս, գրում են, որ տրվում է միայն գույքահարկը և հողի հարկը: «Հարգելի՛ ՀՀԿ-ականներ, դուք քաղաքական հարց եք լուծում, դուք ստեղծում եք ստաբիլ կախվածություն համայնքներում:

Պատկերացրեք՝ ընդդիմադիր կուսակցությունից թաքուբիր ընտրվում է ինչ-որ մի համայնքում, սակայն գյուղացին չի ցանկանում ընտրել ընդդիմադիր թեկնածու, նա ընտրում է իշխանության ներկայացուցչին, քանի որ գիտի՝ պիտի լինի այնպիսի համայնքապետ, որ գնա Երևանից փող բերի: Դրանով կոռուպցիան է զարգանում, ով ինչքան փող կբերի»,-ասաց նա՝ հայտարարելով, որ սա լրջագույն խոչընդոտ է ՏԻՄ զարգացման համար: «Այդքանից հետո բերել եք բարդ բանաձևով մի նախագիծ, որը խրախուսում է կոռուպցիան, որը ամրապնդում է ՀՀԿ իշխանությունը տեղերում: Իսկ փոփոխության բացակայությունը նշանակում է պրոգրեսի բացակայություն»,-ասաց նա:

Բացի այդ Բագրատյանի խոսքով՝ համայնքների ինքնաբավության բացակայությունը խթանում է արտագաղթը, քանի որ եթե համայնքներին ամրագրեն շահութահարկի և եկամտահարակի այն մասերը, որոնք ժամանակին կար, այդ դեպքում համայնքը կմտածի իր անդամներին իր մոտ պահելու մասին: «Մենք դեմ ենք այսպիսի կիսատ-պռատ օրենքներին՝ առանց հիմքի ուզում եք հիսուն հարկանի շենք կառուցել: Ինչ-որ կոպեկների համար հիմնական խնդիրները թողած երկրորդական խնդիրների լուծմանն եք ուզում հասնել: Նույնիսկ ձեր ընդունած-չընդունած Սահմանադրությունը չեք ուզում մեկ տոկոսով կատարել»: Բագրատյանի խոսքով՝ այս օրենքը նրա մասին է, որ հարկերը բերեն Երևան ու որոշեն, թե Երևանից ինչպես բաշխել: «Սա լրջագույն հարց է, երկիրն այսպես երկար չի շարունակվի, մեր պարտքն է ձեզ զգուշացելու, նստեք լուրջ փոփոխության»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ