Եթե Օսկանյանն իրեն տեսնում է նախագահի թեկնածու, ուրեմն “ամեն”. Արտաշես Գեղամյան
“Վարդան Օսկանյանը ճիշտ կաներ գզրոցներում պահած փաստաթղթերը դատարանում ներկայացներ, բայց թե ինչու չի անում` չեմ հասկանում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին:
Արտաշես Գեղամյանն ասաց, որ գործը դատարանում շատ արագ` մեկ-երկու օրում կարող է հանգուցալուծվել, եթե այդ հիմնավոր փաստերը կան եւ նկատեց, որ Վարդան Օսկանյանը շատ լավ գիտի, որ պատգամավորները եւ միջազգային կառույցները այս գործընթացին հետեւոմ են:
“Միգուցե նոր ընտրական տեխնոլոգիա է սա, եթե դատավարությունը լինի, եւ նա արդարացվի նա անմիջապես կմոռացվի, որովհետեւ նոր մտքեր չի արտահայտում, ազգափրկիչ հայտարարություններ չի անում, իսկ այսպես անընդհատ հայտարարություններ է անում”,-նշեց Արտաշես Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանը նշեց, թե հասկանում է, Վարդան Օսկանյանը դիվանագետ է եւ գաղտնապահ, բայց այս դեպքում այդ գաղտնապահությունը տեղին չէ:
Հարցին, թե Արտաշես Գեղամյանը Վարդան Օսկանյանին տեսնում է որպես նախագահի պոտենցիալ թեկնածու, Արտաշես Գեղամյանն ասաց.”Կարեւորը ` ինքը տեսնի”: Մեր դիտարկմանը, թե դատելով վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցից` Օսկանյանն իրեն տեսնում է որպես թեկնածու, Արտաշես Գեղամյանն ասաց.”Համարում է, ուրեմն` ամեն”: