Մարիամը 5 զինվոր է տալու բանակին, իսկ պետությունը` նրան …. /վիդեո/
6 Երեխաների մայր Մարիամ Գիշյանը փողոցում է հայտնվել Երևանի կենտրոնում՝ “Հյուսիսային պողոտայի” տարածքում իր տունը քանդելուց հետո: Արդեն 5 տարի հաշվառման վայր չունեցող այս կինը շարունակում է պայքարել իր իրավունքների համար:
Henaran.am-ի հետ զրույցում Մարիամ Գիշյանը պատմեց “իրեն բաժին հասած դժբախտության և իր շարունակական պայքարի” մասին.” Պետական կարիքների համար տունս խլեցին , թալանեցին ապրուստս: 5 տղա, մի աղջիկ ունեմ , թողեցին քուչեքը` թափառական”,-պատմեց հուսահատ կինը:
Մարիամ Գիշյանը նշեց, որ պետությունը իր հետ շանտաժի լեզվով է խոսում. “Տալիս ենք` չես վերցնում կամ դու քո փայից հրաժարվում ես: Մի քանի անգամ դատա եղել ու ես չեմ հրավիրվել: Արդյունքում դատը շահելա պետությունը”:
Մարիամ Գիշյանին բնակարան են առաջարկել մեկ այլ վայրում, բայց նա ցանկանում է ապրել այն տարածքում, որտեղ եղել է իր տունը:
Այս ընտանիքից, փաստորեն, 5 զինվոր է զորակոչվելու: Որ հասցեից են զորակոչվելու Մարիամի որդիները: Պատասխան չունի:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: