03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Սարգսյանն ու Բագրատյանը միասին` ”ատկատների” դեմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է հանքարդյունաբերության ոլորտի օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությունը դադարեցնել: Կառավարությունն այսօր հերթական նիստում որոշեց մերժել Բագրատյանի այդ առաջարկը: 

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբիելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց մոտեցումն էլ օֆշորային ընկերությունների հետ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում մասնավորապես սխալ գործարքների խզումն է:

”Սակայն օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից կարծում ենք, որ այդ նպատակներին այս օրենքի նախագծով հնարավոր չէ հասնել, դրա համար մենք մանրամասն նշում ենք, որ օգտակար հանածոներ արդյունահանողների նկատմամբ սահմանափակումները կայացնելու առաջարկով նախ պետք է ճշտել մետաղական և ոչ մետաղական, սրանք հիմնականում կարող են կիրառվել ոչ մետաղականի վրա և դրանից բացի էական խնդիր կա, որ ըստ էության հարաբերությունները կարգավորող օրենսդրության կիրառման առումով պետք է նաև օֆշորային գոտիների սահմանում լինի, ինչպես մենք դա արել ենք շահութահարկի մասին օրենքով”: 

Գաբրիելյանը խոստացավ օրենքների մասին փոփոխությունները քննարկել ԱԺ-ում:
”Թե տրանսֆերային գնագոյացման օրենքը, թե ընդերքի մասին օրենքի փոփոխությունները, որոնք մենք կներկայացնենք ԱԺ, ավելի մանրմասնորեն կլուծեն այդ հարցերը և այս առումով առաջարկում ենք դեմ լինել Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը տվյալ օրենքի գծով, միևնույն ժամանակ ամբողջովին համաձայնվելով դրա ոգուն”,-բացատրեց նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը էլ բացատրեց, որ կառավարությունն այն տեսակետինն է, որ իրենց խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ-ում և զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանումներով, իրացումներով:

”Այդտեղ մենք տեսնում ենք լրջագույն ռիսկեր, որոնց նպատակն է խուսափել իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից ՀՀ առջև և այդ տեսակետից պարոն Բագրատյանի առաջարկները համահունչ են այն քաղաքականությանը, որը մենք պետք է իրականացնենք և պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, որ հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարոողանանք պատշաճ ձևով իրականացնել:

Սա էր, ըստ էության, մեր քաղաքական դիրքորշումը այս նախաձեռնության վերաբերյալ”,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ