Եղեք լայնախոհ, հակառակ դեպքում կհայտնվեք նույն կոտրած տաշտակի առջև. Շարմազանովը՝ Զուրաբյանին
Ազգային ժողովում շարունակվում է Գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ելույթի խոսք տալուց առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով վարում էր նիստը, շնորհավորեց նրան երեկ ԸՕ-ի շուրջ կնքված համաձայնագրի ստորագրման համար ու շնորհակալություն հայտնեց նախաձեռնողականության ու առաջարկների համար: Լ. Զուրաբյանն արձագանքեց, թե իշխանության կողմից այս գնահատականը լավ չի անդրադառնում ընդդիմության վարկի վրա ու խնդրեց դա չչարաշահել:
ՀԱԿ պատգամավորի ելույթի ավարտին Աժ փոխնախագահն արձագանքեց. «Այնուամենայնիվ ես ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ երեկվա համերաշխության, անհանդուրժողականության և կոնսոլիդացիայի համար, անձնապես շնորհակալ եմ ձեզ ձեր անձնական ներդրման համար: Ձեզ համերաշխության կոչ եմ անում, եղեք լայնախոհ, հակառակ դեպքում կհայտնվեք նույն կոտրած տաշտակի առջև»: