Եղանակը փոխվում է
Սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում՝
Սեպտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում ՝15-17 մ/վ:
Երևանի սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.30C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.60C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: