28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում շահեկան է»

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչն է փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ՀԱՊԿ-ն այս տարի ՀՀ-ն է նախագահում:

«Հերթականության կարգով՝ ռոտացիոն սկզունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, չեմ կարող այս պահին նշել կոնկրետ թեկնածության հետ կապված, բայց որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ, դա հաստատ է»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

Լրագրողների հարցին՝  արդյո՞ք ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի եւ մասնավորապես ԼՂ հարցում կփոխվի՞ դեպի դրականը, քանի որ նախկինում անգամ նախագահի մակարդակով դժգոհություններ կային ՀԱՊԿ-ից, նա պատասխանեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն ունի  իր կանոնադրական խնդիրները, եւ մենք մեր ակնակալիքներում պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ ՀԱՊԿ-ն չի էլ կարող դուրս գալ այն կանոնադրական խնդիրներից, որոնք ամրագրված են իր հիմնադիր փաստաթղթերում: Իհարկե մեզ համար շահեկան է ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց չպետք է չափազանցնել եւ մտածել, որ միայն այդ փաստով կարող ենք մեզ համար կարեւոր բոլոր հարցերում ակնկալել ամենաշահավետ լուծումներ»:

Լրագրողներն ընդգծեցին՝ հայ հասարակությունը ռուսական մամուլից է տեղեկանում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կորյուն Նահապետյանը նշեց. «Դուք կարող եք հղումներ անել տարբեր  լրատվամիջոցներին, բայց քանի դեռ չկա պաշտոնական առաջադրում, ուղղակի այդ մասին խոսելը, կարծում եմ, դեռ վաղ է»:

Հիշեցնենք՝  նախօրեին Սեյրան Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու մասին հաղորդել էր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ