28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը` վարչապետի թեկնածու (վիդեո)

Այսօր «Ազատության» հրապարակում կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:

Նշենք, որ սա նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջին  հանրահավաքն է:

Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության վարչության անդամ եւ մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ իրենք այս հանրահավաքին երկար են սպասել:
«Նախ ուզում եմ մի կարևոր բան ասել. հիշում եք` մի ուժ կար` Նալբանդյանի հրաժարականն էր պահանջում, հետո բոլոր ոչ իշխանականներով Տիգրան Սարգսյանի հրաժարականն էին պահանջում, հիմա` Հովիկ Աբրահամյանի կառավարությունն է փոխվում: Ուզում եմ նշել, որ Հայաստանում կառավարության ղեկավար փոխվելով` ոչ մի բան չի փոխվել: Հայաստանում նախարար փոխելով ոչ մի բան չի փոխվել: Այդ մարդկանց փոխում են, տեղափոխում են, որպեսզի ոչ մի բան չփոխվի: Այդ մարդիկ մեծ հաշվով բան չեն որոշում և նույնիսկ իրենց հեռանալու մասին հաճախ իմանում են ԶԼՄ-ներից»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ելույթով հանդես եկավ նաև կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ այս հանրահավաքով իրենք ազդարարում են իրենց պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին:

«Բայց միևնույն ժամանակ՝ սա առաջին իրական հնարավորությունն է հանրության լայն զանգվածներին ներկայացնել, թե ով ենք մենք, ինչու ենք այսօր այս հրապարակում, ուր ենք գնում, առհասարակ՝ որն է մեր նպատակը:

Մեր նպատակները շատ իրատեսական են, առարկայական, չափելի: Մեր կողմից նախանշված նպատակների իրագործումն է, որ ապահովելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը»,- ընգծեց Հարությունյանը` հավելելով, որ ՔՊԿ-ի ծրագրում նշված հիմնական նպատակներից է երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն ունենալը:

Ապա կուսակցության  վարչության փոխնախագահ  Լենա Նազարյանը

ներկայացրեց  Հայաստանում ստեղծված իրավիճակի և «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  հետագա անելիքների մասին կուսակցության վարչության որոշումը.

«1. «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի  թեկնածու:

2.  Նիկոլ Փաշինյանին  լիազորել  սկսել ստվերային կառավարության ձևավորումը:

3. Ստվերային կառավարության ձևավորման գործընթացի  վերաբերյալ  սկսել  քննարկումներ Հայաստանի և  Սփյուռքի հանրության ներկայացուցիչների  հետ»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ