15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանը քո համար ռեստորա՞ն է ». գրողը արձագանքեց Լևոն Շարաֆյանին

«Այսօր, ցանկացած մարդ անկախ իր հնչեղ ազգանունից , անկախ նրանից կռվել է թե չի կռվել այս երկրի համար, իրավունք չունի հայոց բանակին ներքին պառակտման կոչեր անել և երկրում անկայուն, տարերային իրավիճակ ստեղծել: Ինձ համար այդպիսի մարդը դավաճան է, ազգանունը Սեֆիլյան լինի թե Բեգլարյան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

Սահմանային Նոյեմբերյանում բնակվող մտավորականը լավ գիտի հայրենիքին սպառնացող վտանգների աստիճանը: պատերազմել և պատերազմում է նաև այսօր:

Ազատության հրապարակում անիմաստ, թշնամական կոչեր հնչեցնողները նրա համար ևս հայրենիքի դավաճաններ են:

«Հրապարակում հավաքվելով հարցեր չեն լուծում: Չի կարելի հայրենիքի նկատմամբ պահանջատեր լինել: Տանից դուրս գալուս նախ մտածեք, թե էս երկրի համար ինչ եք արել և տուն գալուց մտածեք, թե ինչ եք արել: Այս երկիրը մեր ծնողն է, իսկ շատերը ծնողին թողնում հեռանում են ու հեռուներից խորհուրդներ տալիս: Օրինակ`դերասան Լևոն Շարաֆյանը: Շարաֆյանը գրել էր, որ երկրում ոչ ոք իր տեղում չի դրա համար հեռանում են:Համար առաջինը հենց ինքն է, որ իր տեղում չէ:Տասնյակ տարիներ դրամատիկական թատրոնի դերասան էր ու լքեց երկիրը: Հիմա էլ Ամերիկայից խորհուրդ է տալիս»,-նկատեց Սամվել Բեգլարյանը:

Մտավորականը գտնում է, որ հայրենիք լքող մարդիկ հոգեկան խնդիրներով են տառապում: Կրկին անդրադառնալով Լևոն Շարաֆյանի ասածին Բեգլարյանը ասաց.«Այս մարդը ասում է` գալու եմ ծնունդս Հայաստանում նշեմ: Ինչո՞ւ…Հայաստանը քո համար ռեստորան է ինչ է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ