25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ամեն ինչս օկեյ էր” … Հայաստանից կգնա /վիդեո/

Հովսեփ Վարդանյանը երեք ամիս առաջ Հայաստան է եկել Սիրիայի Հալեպ քաղաքից, ապա կրկին վերադարձել այնտեղ ու կրկին մեկ ու կես ամիս առաջ եկել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այստեղ ցանկանում է գործ ունենալ, տարածք է վարձել, որտեղ նպատակ ունի հագուստի վաճառքով զբաղվել: Տարածքի համար 120 հազար դրամ գումար է վճարում, սակայն իրեն դեռևս թույլ չեն տալիս այդ տարածքը գործարկել: 

”Ինձի ասին վաղը եկուր, սխալ թղթեր կան: Ոչ, հեչ մեկը չի բախվել այս խնդրին, ես առաջին անձն եմ”,-ասաց նա: Հովսեփը նշեց, որ երկու տարի առաջ Հայաստանի անձանգիր է ձեռք բերել, սակայն հիմա իրեն ասում են, որ անձնագրում սխալ բաներ կան և այդ պատճառով չի կարող գործը սկսել:

Նաև պատմեց, որ Հալեպում զբաղվում էր ոսկերչությամբ և բավական շատ գումար էր վաստակում:

”Ամեն ինչս օկեյ էր Հալեպ, հոս զոռով, վախելով եկանք: Եթե այսպես շարունակվի, վիզա կուզեմ, դուրս կճամփորդեմ այնտեղ, որտեղ ինձ համար ամեն ինչ լավ է”,-նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ