25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարության “ֆոկուսները”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ Հայաստանում սպաարկող երկու` լեհական և չեխական ավիաընկերությունների տոմսերը դեռ շատ թանկ են և այն պնդումները, որ այժմ էժանացրել են տոմսերի գները, սուտ է համարում: 

”Սուտ են ասում, որ հիմա էժանացել են, եթե դուք վերցնեք մի քանի ամիս առաջ տոմսերը ու հիմա, իրենք պետք է  համամատեն այդ տոմսերը, որոնք միջին արժեքով են: Մեր կառավարությանը բնորոշ է ֆոկուսներով համեմատություններ կատարել: Ճիշտ պետք է համեմատես, մի քանի օր վաղեմությանը մի բան արժի, մի քանի ամսվանը` այլ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բագրատյանը: Նա նշեց, որ տոմսերի վաղեմությունն ամբողջ համաշխարահային ավիացիայում գների վրա մեծ ազդեցություն ունի:

Բագրատյանի պնդմամբ` տոմսերը մի քանի անգամ են նույնիսկ թանկացել:

Ինչ վերաբերում է ”Արմավիային”, ապա Բագրատյանը նշեց, որ այն դիտավորյալ են սնանկացրել: ”Արմավիան դիտավորյալ սնանկացրել են` անընդհատ բիզնեսից փողեր հանելով ինչ առողջացման մասին է խոսքը: Մի բան, որ անընդհատ բիզնեսով հանել, տարել են, հիմա էլ մարդիկ գնան անընդհատ առնեն, որ նորից տան` նորից գողանա՞ն”:

Բագրատյանը կարծում է, որ խնդիրը ”Արմավիան” չի կարող լուծել, պետք է մեկ այլ ավիաընկերություն լուծի: ”Կարծում եմ, որ պետք է լինի առնվազն երկու ազգային փոխադրող, չի կարող մենաշնորհը մեկին տրվել:

Մեկին տվեցինք, նույն վիճակն է լինելու: Գուցե երեք լինի, սա նշանակում է, որ կընդունվի օրենք, որ կառավարությունը չվերթները կպարտավորվի բաժանել մրցույթով առաջին երկու կամ երեք տեղերը գրաված ընկերություններին”,-շեշտեց պատգամավորը:

Բագրատյանի խոսքով` կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, ծայրահեղ ծանր վիճակ ստեղծել և ազգային ավիափոխադրողի իրավունքը կրկին մեկ ընկերության տալ:

 Նշենք, որ վերջերս ”Արմավիան” սնանկացել է, ապա “առողջացման” ծրագիր է ներկայացվել Հանրային խորհրդին, որը քննարկման փուլում է: “Արմավիայում” առողջացման հավանականությունը նվազ են համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ