15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը կլոր սեղան է հրավիրելու

ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար: ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի  մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ