Պատասխանատվությունը ժողովրդի վրա է ընկնում /վիդեո/
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դարձյալ թեժանում են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե որոշ պատգամավորներ չեն համապատասխանում իրենց պաշտոնին, օլիգարխ են կամ մականունավոր:
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը գիտի՝ ինչպես լուծում տալ այս խնդրին:
«Դրա միակ ելքը ժողովրդի ձայնի ճիշտ ուղղորդումն է: Ժողովուրդն ինքը պիտի որոշի՝ ում է ուզում տեսնել ապագա խորհրդարանում: Ոչ մեկը մեկը չի կարող կանխավ ասել՝ ինչ-որ մեկը կարո՞ղ է լինել ապագա խորհրդարանում, թե՞ ոչ, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը:
Վերջինս շեշտեց՝ եթե նույնիսկ ոմանք ռեսուրսներ ունեն ու կարող են դրանք կիրառել քվե ստանալու համար, այդ հարցն էլ է լուծելի. պատասխանատվությունը ժողովրդի վրա է՝ պիտի սթափ դատի, ընտրակաշառք չվերցնի ու ճնշումների չենթարկվի:
«Ընտրողն է որոշում՝ ում է ուզում տեսնել իշխանության մեջ», – շեշտեց Գագիկ Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: