13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչպիսին կլինի այս համաներումը. Ժողովուրդ

ՀՀ անկախությւսն 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե
պատրաստ է։ Թերթի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն։ Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել։ Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա։

Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաեւ առանձնապէս ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են։ Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչեւ եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի եւ կուղարկվի խորհրդարանի հաստատմանը։

Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ