05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Երիտասարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ և երկու մարտական հաշվարկ դեպքի վայր են ժամանել ժամը 23.44-ին, սակայն կամրջի վրա ինքնասպանության փորձ անող անձ չի հայտնաբերվել:

Ժամը 00.25-ին ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել:

Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 25-ամյա Ա.Կ-ն է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ