Արթուր Աբրահամը չի մերժի Շտիգլիցին
‘Արթուր Աբրահամը լավ է, գտնվում է լավ մարզավիճակում, այնուամենայնիվ առաջիկայում նրանից ամենօրյա մարզումներ կպահանջվի` դեկտեմբերի 15-ի մենամարտում հաղթանակի հասնելու համար’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: Նշենք, որ մի քանի օր առաջ հայտնի է դարձել Աբրահամի հաջորդ մրցակիցը: WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոնը գոտին կպաշտպանի Մեհդի Բուադլայի հետ մենամարտում:
Հավելենք, որ Շտիգլիցը, ում Աբրահամը պարտության էր մատնել, հայտարարել է, որ 2013թ-ի մարտին Աբրահամի դեմ պատասխան մենամարտ կանցկացնի: Մեկնաբանելով այս հայտարարությունը` Սիրան Գրիգորյանն ասաց.
‘Սա ուղղակի Շտիգլիցն է հայտարարել, ամեն դեպքում, Աբրահամը չի մերժում իրեն նետված մարտահրավերները’: