25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ-որ մեկի թիկունքում չի թաքնվելու

«Յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր բնակավայրում, չեմ ուզում թաքցնել, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը բարձրացնում են, բայց առջևում ՏԻՄ ընտրություններ են, և «Բարգավաճ Հայաստանը», որտեղ մենք տեսել ենք, որ ունենք մրցունակ թեկնածու, ով ունի տվյալ համայնքը զարգացնելու ծրագիր, առաջարկել ենք թեկնածուներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն:

Հարցին` եթե Գ. Ծառուկյանը վերադառնա քաղաքական դաշտ, արդյոք Ն. Զոհրաբյանը նրան ԲՀԿ-ում է տեսնում, պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի իր` քաղաքականություն վերադառնալը, իսկ ես և մեր բոլոր թիմակիցները նրան տեսնում ենք ԲՀԿ-ում»: 

Անդրադառնալով մամուլի այսօրվա հրապարակումներին, թե կուսակցության նախկին նախագահը ստվերային կերպով է ղեկավարում այն Ն. Զոհրաբյանը շեշտեց. «Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի թիկունքում թաքնվի և ինչ-որ թաքուն գործողություններ անի: Կարծում եմ այս տարիների ընթացքում դուք պարոն Ծառուկյանին շատ լավ ճանաչել եք և գիտեք, որ նա ինչ անում է, անում է բաց, հրապարակային, ազնիվ: Բոլորիս համար էլ պարզ է, և թող ոչ մեկը երեսպաշտություն չանի և չասի, թե չհասկացանք ինչու պարոն Ծառուկյանը որոշում կայացրեց հեռանալու: Շատ լավ էլ հասկացաք, որովհետև երկիրը կանգնելու էր ուղղակի քաղաքացիական պատերազմի շեմին, իսկ Գագիկ Ծառուկյանն այն գործիչը չէր, որ փորձեր իր քաղաքական ու կուսակցական խնդիրները լուծել երկիրը տանելով արյունահեղության»:

Ըստ պատգամավորի` այդ որոշումը բավական խոհեմ էր: Ն. Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե Գ. Ծառուկյանը որոշի վերադառնա քաղաքականություն, նա չի վերադառնալու ստվերային:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ